211652_close_icon
views-count4048 դիտում article-date 10:48 12-02-2025

ՀՀ Ոստիկանությանն առաջարկում եմ Արտաշատի մայրուղու սկզբնականի խաչմերուկն օժտել լուսացույցով․ Տիգրան Դավուդյան

Տիգրան Դավուդյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրել․

«Հանրային փոխադրամիջոցի բնականոն երթը և հաճախականությունը (ինտերվալը) ապահովելու համար ՀՀ Ոստիկանությանն առաջարկում եմ Արտաշատի մայրուղու սկզբնականի խաչմերուկն օժտել լուսացույցով։ Նկարներով ցույց եմ տվել, որ մայրուղուց դեպի Երևան մտնող և Արտաշատի խճուղուց մայրուղի մտնող մեքենաները օգտվելով իրենց օրինական իրավունքից թույլ չեն տալիս, որ Արտաշատ֊Երևան֊Արտաշատ միկրոավտոբուսը կամ Երևան֊Խարբերդ֊Երևան հանրակառքը շարունակեն իրենց երթը։ Արդյունքում խափանվում է փոխադրամիջոցի ժամանակացույցը։ Հետաքրքիր է, որ պարեկները նկատելով այդ խճողումը միայն առավոտյան ժամը ութին ներկայանում են այդ խաչմերուկ, Արարատյան դաշտից գացող պրն Ոստիկանապետի ավտոների շարասյանը առոք֊փառոք ճանապարհում են դեպի Երևան և հետո  ծլկվում են։ Թքած թե հարյուրավոր աշխատող կամ ուսանող մնում են խճողման մեջ։ Անհրաժեշտ է խաչմերուկի երթևեկությունը կարգավորող լուսացույց»:

 

Նմանատիպ նյութեր