2332 դիտում
10:20 31-05-2019
Հայաստանում դեռ կան արտոնյալ պաշտոնյաներ, որոնք հայտարարագիր չեն ներկայացրել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում, պարզվում է, դեռ կան արտոնյալ պաշտոնյաներ, որոնք, չնայած երկրում կոռուպցիայի դեմ հայտարարված պայքարին, իրենց ունեցվածքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագիր չեն ներկայացրել: Նրանց թվում են առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանն ու իր տեղակալներից Սամվել Սողոմոնյանը՝ ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանի բաջանաղը:
Այս կառույցից հայտարարագիր ներկայացրել է միակ բարեխիղճ պաշտոնյան` Էմին Ավետիսյանը, այն էլ, ըստ Էդգար Խուրշուդյանի, սխալվել է: «Մեզանից չի պահանջվում, դրա համար չենք ներկայացրել, օրենքի խախտում ա, խախտում չէ, էդ կինոները հետո թող մնան»,- «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` ասաց նա:
Պարզվում է` տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը համապատասխան «կոդ» չունի, որպեսզի հայտարարագիրը ներկայացնի: «Մինչև դա չլինի, մենք չենք կարող դա ներկայացնել: Այն տեսչական մարմինների ղեկավար անձինք ունեցել են այդ կոդը և հայտարարագիր են ներկայացրել, բայց մեր տեսչական մարմինը չունի»,- արդարացավ իրավաբան ներկայացած Եսթեր Զադոյանը»»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
31442 դիտում
17:53 27-05-2018
Նիկոլ Փաշինյան. Զարմանում եմ, որ Հայաստանում դեռ կան պաշտոնյաներ, որոնց մեքենաները չեն կանգնում կարմիր լույսի տակ
1096 դիտում
09:10 03-03-2023
70 հազար կազմակերպություն դեռ հայտարարագիր չի ներկայացրել «Ժողովուրդ»
2384 դիտում
09:59 12-09-2019
ՊԵԿ-ի վերջնագիրը․ շոուբիզնեսով զբաղվողներից ովքեր չեն ներկայացրել հայտարարագիր. «Ժողովուրդ»
Այս բաժնից
586 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
820 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2158 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ