211652_close_icon
views-count2503 դիտում article-date 10:14 21-03-2017

Ընտրության օրը փոխողը մենք չենք, պետական լիազոր մարմինն է. Շարմազանով. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Բոլոր քաղաքական ուժերը պետք է իրենց համաձայնությունը տային, ինչը չեն արել»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդ. Շարմազանովը՝ անդրադառնալով ընտրությունների օրը ապրիլից 2-ից տեղափոխելու հնարավորությանը: Կիրակի օրը Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կոչ էր արել ընտրություններին մասնակից դաշինքներին և կուսակցություններին՝ համաձայնության գալ և առաջարկել իշխանությանը՝ ԱԺ ընտրությունները ապրիլի 2-ից տեղափոխել ապրիլի 9-ը: Մեր հարցին, թե միգուցե իշխանություննե՞րը նման նախաձեռնությամբ հանդես գան, հատկապես որ Սերժ Սարգսյանը ապրիլյան պատերազմը նկատի ունենալով՝ չէր բացառել 4-5 օրով հետաձգելը: «ՀՀԿ-ն իր կարծիքն ասել է ամիսներ առաջ և մեր կարծիքը մնում է նույնը՝ եթե բոլոր քաղաքական ուժերը գտնեն, որ պետք է օրը փոխվի, մենք պատրաստ ենք քննարկել: Փոխողը մենք չենք, պետական լիազոր մարմինն է: Այսօր արդեն ԿԸՀ նախագահը հանդես է եկել հայտարարությամբ»,- հավելեց Շարմազանովը: «Ընտրությունների օրը նշանակված է, մենք այդ հաշվարկով իրականացնում ենք մեր գործառույթները»,- ասել էր Մուկուչյանը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր