4014 դիտում
19:34 21-03-2017
Բլոգերների միջազգային ֆորումի մասնակիցները հայտարարությամբ դատապարտել են արտահայտման և տեղաշարժի ազատությունների սահմանափակումները
Արցախում այսօր ավարտվեց բլոգերների միջազգային ֆորումը, որը կազմակերպվել էր մարտի 19-21-ը «Արցախակերտում» հասարակական կազմակերպության և Արցախի ժուռնալիստների միության կողմից:
Ֆորումի շրջանակներում տեղի են ունեցել պրեզենտացիաներ, քննարկումներ, շրջայց առաջնագիծ, Թալիշ, Շուշի և մի շարք այլ վայրեր, ինչպես նաև ընդունվել է համատեղ հայտարարություն բլոգերների ազատ արտահայտվելու և ազատ տեղաշարժի իրավունքների վերաբերյալ՝ դատապարտելով դրանք սահմանափակելուն ուղղված փորձերը: Հայտարարության հայերեն, ռուսերեն և անգլերեն տարբերակները՝ կից փաստաթղթով:
Հիշեցնենք, որ ֆորումի գլխավոր թեմաներն էին հակամարտությունների ներկայացումը սոցիալական մեդիայում և բլոգերների ու լրագրողների ազատությունների ապահովումը: ֆորումին մասնակցում էր շուրջ 30 բլոգեր 11 երկրից, մասնավորապես՝ Անտոն Նոսսիկը (Ռուսաստան), Անտոն Մեռկուրովը (Ռուսաստան), Ալեքսանդր Ալիմովը (Լատվիա), Տարիկ Հաֆեդը (Ալժիր), Ռոմայն Միելքարեկը (Ֆրանսիա), Գիլադ Հալպերրնը (Իսրաել), Ալեքսանդր Հոյշըկը (Բելառուս), Իրինա Կովալչուկը (Ուկրաինա), Լուչիանո Տիրինանցին (Իտալիա), Պետրուշկա Շուշտրովան (Չեխիա) և շուրջ 20 մասնակից Հայաստանի և Արցախի հանրապետություններից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4013 դիտում
10:54 04-05-2020
Ազատ տեղաշարժի սահմանափակումները Հայաստանում հանվեցին. ինչ կանոններ պետք է պահել. armenpress.am
2641 դիտում
19:56 20-03-2017
Ստեփանակերտում կայացել է բլոգերների միջազգային ֆորում՝ աշխարհի 11 երկրից
Այս բաժնից
1033 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1003 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
934 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր