Հրահանգվել Է ամեն գնով խորհրդարան անցկացնել «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանն իր թիմին հրահանգել է ամեն գնով խորհրդարան անցկացնել «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքին՝ ապահովելով անգամ երրորդ տեղը։ Բայց քանի որ բոլոր հարցումները ցույց են տալիս, որ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը անգամ 5 տոկոս արգելանքը չի հաղթահարի, դաշինքին հովանավոր տրամադրելուց բացի՝ ի դեմս գործարար Խաչատուր Սուքիասյանի, իշխանությունն իր հովանավորյալներին հրահանգել է նաև տեղերում աշխատել՝ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքին ձայներ նվիրելու համար։
Թերևս սրանով է պայմանավորված, որ ՀԱԿ-ում այնքան հանգիստ են, նույնիսկ քարոզարշավ որպես այդպիսին, չեն իրականացնում։ Եվ այս համատեքստում պատահական չէ, որ 1998 թվականից հետո առաջին անգամ Տեր-Պետրոսյանը հյուրընկալվեց Հանրային հեռուստաընկերություն և հատուկ գովազդի շրջանակներում եթերից ներկայացրեց իրենց դաշինքի ծրագրի ամենաառանցքային թեզը՝ խաղաղության բանաձևը, որն անընդունելի է գրեթե բոլոր քաղաքական ուժերի համար։
Նկատենք, որ իշխանության այս աջակցությանն ի պատասխան՝ ՀԱԿ-ից Սերժ Սարգսյանին և Կարեն Կարապետյանին անվանական չեն քննադատում՝ բավարարվելով ընդհանուր ձևակերպումներով՝ ապօրինի իշխանություններ։ ՀԱԿ խմբակցության անդամ Արամ Մանուկյանը, բնականաբար, այս լուրերը հիմարություն որակեց»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]