Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գների անկում է արձանագրվել։ Այդ են վկայում առևտրի տվյալները, հաղորդում է gazeta.ru-ն։
Այսպես, Նյու Յորքի Nymex բորսայում WTI տեխասյան թեթև նավթի ապրիլյան ֆյուչերսները նվազել են 0.39%-ով և 1 բարելի դիմաց կազմել 48,05 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի մայիսյան ֆյուչերսները նվազել են 0.37%-ով և 1 բարելի դիմաց կազմել 50,77 ԱՄՆ դոլար։