211652_close_icon
views-count1537 դիտում article-date 19:51 22-03-2017

Հիմա պաստառներին երիտասարդ, ժպտացող դեմքեր են, առաջ դաժան հայացքներով էին. քննարկում

Ընդհանուր քաղաքական դաշտը ապաքաղաքականացված է: Գրեթե բոլոր ուժերը ոչինչ չեն առաջարկում, «կենացի» մակարդակով ասում են՝ լավ կլինի: Այսպիսի գահատական հնչեցրեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը այսօր խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի խնդիրներին նվիրված հասարակական քննարկման ժամանակ: Սամվել Մարտիրոսյանն նկատեց, որ կուսակցություններն այս ընտրություններին շատ են ներգրավում երիտասարդներին և օգտագործում սոցիալական ցանցերը: Նա աննախադեպ որակեց քաղաքական ուժերի կողմից այս ընտրություններին էսթետիկական տարրի օգտագործումը: «Հիմա պաստառներին երիտասարդ, ժպտացող դեմքեր են, առաջ դաժան հայացքներով էին։ Այս անգամ աշխատում են թիմեր, փորձում են գեղեցիկ ներկայացնել»,- ասաց նա: Քաղաքագետ Արմեն Գրիգորյանը ուշադրություն հրավիրեց, որ ռեյտինգային համակարգը ներկուսակցական բռնությունների առիթ է տվել, իսկ անցած ընտրություններում կուսակցությունների ներսում նման միջադեպեր չէին լինում: Քաղաքագետն ուշագրավ համարեց քաղաքական ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ դեբատների բացակայությունը: Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը նշեց, որ քաղաքական ուժերի մեծամասնությունը վարչապետի իրենց թեկնածուին չի ներկայացնում, քանի որ գտնում է, թե շանսեր չունի մեծամասնություն կազմելու: «Երկու քաղաքական ուժ կա՝ ՀՀԿ-ն և «Ծառուկյան» դաշինքը, որոնք ռեալ հնարավորություն ունեն մեծամասնություն կազմելու։ Հետևաբար մնացած քաղաքական ուժերը իմաստ էլ չեն տեսնում վարչապետի իրենց թեկնածուին ներկայացնել»,- ասաց Բաղդասարյանը:

Նմանատիպ նյութեր