8626 դիտում
14:30 30-09-2020
Գարիկը կենսուրախ, միշտ ժպտացող երիտասարդ էր. ասում էր՝ սպասեք, գալու եմ ու տեսեք՝ ինչեր եմ անելու. Նոր Գեղի համայնքի թիվ 1 դպրոցի տնօրենը՝ զոհված Գարիկ Աճեմյանի մասին. Tert.am
Կենսուրախ, միշտ ժպտացող երիտասարդ էր, միշտ հարգանքով էր բոլոր ուսուցիչների և ընկերների հետ, առանց ժպիտի որևէ խոսք չուներ, խոսելիս էլ գլուխը թեթև խոնարհում էր: Այս մասին այսօր [url=https://www.tert.am/am/news/2020/09/30/Garik-atshemyan/3410251?fbclid=IwAR3uaGD6YIk66jhzWXd-6IgSJCirTQKBFJtOvnTGNQvwEF6dojXmkFJV6LE]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի թիվ 1 դպրոցի տնօրեն Նոյեմի Բաբախանյանը՝ ներկայացնելով սեպտեմբերի 27-ին հակառակորդի ծավալած մարտերի ընթացքում նահատակված զինծառայող Գարիկ Աճեմյանի մասին:
«Լավ մարդ էր: Ընտանիքը՝ հայրը, մայրը, աչքի էին ընկնում իրենց համեստությամբ, քուրիկները՝ Սիրանուշն ու Անին, մեր դպրոցում են սովորում, 10-րդ և 5-րդ դասարանում: Բոթի օրը երեխաները դասի էին եկել, դասավանդող ուսուցիչները չէին կարողանում դասարան մտնել ու երեխաներին տեսնել, հարազատները եկան, տարան»,- ասաց նա:
Տնօրենի խոսքով՝ Գարիկ Աճեմյանի եղբայր Կարեն Աճեմյանը ևս զինծառայող է, վերջին օրերն են: «Երկու եղբայրներով Արցախում էին: Պետք է Կարենը վերադառնար, երեկ մեր զինղեկն ասաց, որ հայրիկին զինկոմիսարիատում է տեսել, հավանաբար, գնացել էր, որ Կարենի վերադարձի համար դիմեր: Երևի արձագանք կլինի, պատասխանի մասին բան չգիտեմ»:
Նոյեմի Բաբախանյանը ներկայացրեց, որ վերջին օրերին դպրոցի աշակերտական կազմը շատ լուրջ ու տխուր է, երեխաներն ավելի հասուն ու փոխված հայացքով են: «Երեկ մեր գյուղի եկեղեցին էին բարձրացել, մոմավառություն կազմակերպել: Կդժվարանամ ասել, թե Գարիկն ինչ երազանքներ ուներ, բայց վերջին օրերին երեխաները շատ են գրում, մեջբերում Գարիկի խոսքերը. «Սպասեք, գալու եմ ու տեսեք՝ ինչեր եմ անելու»: Երեխաներն էլ նշում են, որ շատ էներգիայով ու տաքարյուն տղա էր»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի առավոտյան լայնածավալ հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, թե՛ զինվորականների, թե՛ բնակչության շրջանում կան զոհեր, Արցախում և ՀՀ-ում ռազմական դրություն և զորահավաք է հայտարարվել։
Նմանատիպ նյութեր
2230 դիտում
21:15 21-02-2022
Ահա տեսեք ձեր դաշնակցին, տեսեք ինչպես են գնահատում ձեզ և ձեր օգնությունը. Գարիկ Քերյան
43022 դիտում
16:22 13-07-2020
Մարդ քիչ է մնում գետինը մտնի, որ տեսնում է, թե ոմանք հիմա ինչեր են գրում, ինչեր են խոսում
Այս բաժնից
982 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
961 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
895 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր