4880 դիտում
21:10 22-03-2017
Խոր անկումը կարծես թե կանգ է առել և այժմ թևակոխում ենք վերելքի փուլ. Վարդան Արամյան
2017 թվականի երկու ամսում ունենք առևտրի իրական ծավալների 9,6 տոկոս աճ: ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախարարը փաստեց, որ արդյունաբերության նախապատվելի ճյուղերում արձանագրովում են աճի տեմպեր:
«Տնտեսական ակտիվության աճին մեծ մեծ նպաստ են բերել նաև ծառայությունները և առևտուրը: Առևտուրը 2016 թվականի ընթացքում բացասական է եղել, իսկ հոկտեմբերից այդ բացասական աճի տեմպերը շրջվեցին, և տարին ամփոփեցինք դրական միտումով:
2017 թվականի երկու ամսում ունենք առևտրի իրական ծավալների աճ` 9,6 տոկոս: Այս ցուցանիշը մեզ ասում է, որ պահանջարկի այն խոր անկումը, որ երկու տարիներ ընթացքում` տրանսֆերտների անկման հետևանքով ունեցել ենք, կարծես թե կանգ է առել և այժմ պատկերը հակառակն է»,- ասաց Արամյանը` վստահեցնելով, որ թևակոխում ենք վերելքի փուլ:
Նմանատիպ նյութեր
1714 դիտում
17:17 12-07-2016
Հայաստանի և Արցախի համագործակցությունն առողջապահության ոլորտում թևակոխում է նոր փուլ
2890 դիտում
20:15 14-11-2016
ԱԻՆ համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ նոր փուլ է թևակոխում
Այս բաժնից
757 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2116 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
748 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար