6861 դիտում
21:32 22-03-2017
Հայաստանը «ՄԱԿ-ի Մարդկային զարգացման ինդեքսում» 188 երկրների ցանկում զբաղեցրել է 84-րդ տեղը
ՄԱԿ-ի «Մարդկային զարգացման ինդեքս 2016»-ում աշխարհի 188 երկրների ցանկում Հայաստանը զբաղեցրել է 84-րդ տեղը: Հայաստանի ցուցանիշը 0,743 է: ՄԱԿ-ի «Մարդկային զարգացում բոլորի համար» ամենամյա զեկույցը հրապարակվել է մարտի 21-ին Ստոկհոլմում, հայտնում է [url=http://www.un.org/apps/news/story.asp?NewsID=56389#.WNNVm9Lytdh]ՄԱԿ-ի լրատվական կենտրոնի կայքը[/url]:
Վարկանշային ցանկում 84-րդ տեղը Հայաստանը կիսում է Ուկրաինայի հետ: Վրաստանը զբաղեցրել է 70-րդ տեղը, Թուրքիան 71-րդը, Ադրբեջանը՝ 78-րդը, իսկ Իրանը՝ 69-րդը: Ռուսաստանը զբաղեցրել է 49-րդ հորիզոնականը, Միացյալ Նահանգները 10-րդը:
Մարդկային զարգացման ամենաբարձր հնդեքսն ունեն Նորվեգիան, Ավստրալիան, Շվեյցարիան, Գերմանիան և Դանիան:
Զեկույցում նշվում է, որ մարդկային զարգացման միջին մակարդակը վերջին 25 տարիենրին ամբողջ աշխարհում բարելավվել է, սակայն աշխարհում յուրաքանչյուր երրորդ մարդն ապրում է մարդկային զարգացման ցածր մակարդակներում: Առաջընթացն անհավասար է, և շարունակվում է համակարգային խտրականությունը կանանց, բնիկ ժողովուրդների և էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ:
Աշխարհում ավելի քան 250 միլիոն բախվում է խտրական վերաբերմունքի, իսկ 100 երկրներում կանայք որոշ ոլորտներում վատ են ներկայացված՝ նրանց չեն վստահում ղեկավար պաշտոններ, արգելում են կատարել բարդ աշխատանքներ:
Նմանատիպ նյութեր
2638 դիտում
16:07 03-05-2016
Քաղաքական դաշտը այն տեղը չէ, որ մեկը տուալետ գնա, գա, տեսնի` իր տեղը զբաղեցրել են. Լյովա Խաչատրյան
9297 դիտում
23:34 15-09-2018
ՄԱԿ-ը հրապարակել է երկրների մարդկային զարգացման մակարդակի ցանկը. Հայաստանը 83-րդն է
1099 դիտում
13:23 29-01-2021
Transparency International-ը հրապարկել է 2020թ. կոռուպցիայի ընկալման վարկանիշը. Հայաստանը զբաղեցրել է 60-րդ տեղը
Այս բաժնից
700 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»