2570 դիտում
14:40 23-03-2017
Միայնակ մոր երկու զավակներն էլ հաշմանդամ են. նրանք մեր աջակցության կարիքն ունեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Միայնակ մայր Մերի Մարտիրոսյանը դիմում է հայրենակիցների աջակցությանը: Նրա երկու զավակները` Սամվել Հայկի Պապյանը /ծնված 2002 թվականին/ և Սիրանույշ Հայկի Պապյանը /ծնված 2000 թվականին/, հաշմանդամ են՝ որդին ծնվել է ասպերգերի համախտանիշով /աուտիզմ/, իսկ դուստրը՝ մանկական ուղեղային կաթվածով:
Սիրանույշը փոքրուց Երևանի վերակագնողական կենտրոնում մշտական գտնվել է բժշկական հսկողության տակ: Աղջիկը ինքնուրույն չի քայլում, խոսքը խախտված է: Մինչև 2015 թվականը նա տեղաշարժվել է անվասայլակով, և վերականգնողական բուժումներն ստանալով արդյունավետ արդյունքի է հասել՝ կարողանում է քայլակով տեղաշարժվել: Հիմա նրան ընձեռնվել է հնարավորություն՝ մեկնելու ՌԴ՝ վիրահատության, որի արդյունքում աղջնակը կկարողանա ինքնուրույն քայլել:
Վիրահատության համար անհրաժեշտ է 3000 դոլար, որն ընտանիքը չունի, այդ իսկ պատճառով դիմում է հանրության աջակցությանը: Աղջիկը բազմաշնորհ է՝ երգում է, նկարում, մրցույթներում ունեցել է հաջողություններ:
Ցանկացողները կարող են փոխանցումներ կատարել ՎՏԲ-Հայաստան բանկում Մերի Մարտիրոսյանի անունով բացված հաշվեհամարներին.
[b]16063002962900 ՀՀ դրամ;
16063002962901 ԱՄՆ դոլար;
16063002962902 ԵՎՐՈ;
16063002962903 ՌԴ ռուբլի;
SWIFT:ARMJAM22[/b]:
Մերի Մարտիրոսյանի հեռախոսահամարն է՝ [b]+37493 007 591:
[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
7024 դիտում
18:26 11-09-2017
Միայնակ մոր 17 անգամ վիրահատված 7-ամյա փոքրիկը վերջնական հաղթանակի շեմին մեր օգնության կարիքն ունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
568 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը