211652_close_icon
views-count7024 դիտում article-date 18:26 11-09-2017

Միայնակ մոր 17 անգամ վիրահատված 7-ամյա փոքրիկը վերջնական հաղթանակի շեմին մեր օգնության կարիքն ունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայկը 7 տարեկան է և արդեն 17 վիրահատություն է տարել, երկուսն էլ առջևում են, մեկն այս տարվա հոկտեմբերին է, մյուսը՝ հաջորդ տարվա սեպտեմբերին: Իսկ մինչ այդ վերականգնողական ակտիվ բուժում է անցնում: Պայծառ Ներսեսյանը Հայկի մայրիկն է: Որդու ծնվելու պահից նրանք երկուսով պայքարում են նախ նրա կյանքը փրկելու, ապա քայլելու համար: Նրանք իրենց երազանքի իրականացման շեմին են: Հայկը ծնվել է 5.5 ամսականում, 600 գրամ քաշով՝ անհաս, զարգացած չէր կոնքազդրը, երկկողմանի հոդախախտ ուներ, նաև մանկական ուղեղային կաթված: Քայլելու մասին երազելն արդեն համարձակություն էր: Խնդիրները չեն ընկճում մորը: Ամեն փոքր հաղթանակի ու իրեն մարդկանց ձեռք մեկնելու հետ Պայծառն ավելի է ուժեղանում, իսկ Հայկը՝ ամրանում: Գերմանիայում ամիսներներ առաջ հերթական բարդ վիրահատությունից հետո Հայկը վերադարձավ հաղթանակած: Եվ տեղացի, և արտասահմանցի մասնագետները գոհ ու ոգևորված են արդյունքներով: Հայկն այսօր կարողանում է մատիտ բռնել, պատկերները գունավորել, մի քանի տարի առաջ դա երազանք էր: Գրելուն զուգահեռ Հայկը հիմա սովորում է ինքնուրույն ուտել, շորերը հանել-հագնել: Պայծառն ամուսին չունի: Ապրում է մոր, եղբոր ու նրա ընտանիքի հետ միասին: Խնդիրներ ունեցող երեխաների ծնողներին խորհուրդ է տալիս, երբե´ք, երբե´ք չհուսահատվել: Հայկին առաջիկա մեկ տարում պետք է վերականգնողական բուժում Հայաստանում, Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, վիրահատություն Գերմանիայում: Հայաստանյան կենտրոններում մասնագետները շատ բանիմաց են, ասում է Պայծառը, բայց սարքավորումների պակաս կա: Հերթական, բայց ամենակարևոր հաղթանակի նախօրեին Պայծառն ու Հայկը կրկին իրենց հավատացող մարդկանց աջակցության կարիքն ունեն: Հայկին օգնելու համար Պայծառ Ներսեսյանի անունով VTB բանկում հաշվեհամար է բացվել: Դրամական փոխանցումներ կարելի է կատարել հետևյալ հաշվեհամարներին. [b]հայկական դրամով՝ 16046032978404 հաշվեհամարին, դոլարով՝ 16046032978405, եվրոյով՝ 16046032978406, ռուբլիով՝ 16046032978407 հաշվեհամարներին: Swift: ARMJAM22 ArCa քարտի համարն է՝ 6769307100031522: [/b] [b][i]«ԱՐՇԱԿ ԴԱԲԱՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՅՐ ՄԱՆԵ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԿ Կոնտակտային անձ՝ Մանուշակ Ստեփանյան Հեռ.՝ +37491 14-20- 25; +37495 14-20- 24[/i][/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր