211652_close_icon
views-count1786 դիտում article-date 15:58 23-03-2017

Ավարտվեց ընտրություններում տեխնիկական սարքավորումը սպասարկող ԱԻՆ 600 աշխատակիցների ուսուցումը

Մարտի 23-ին ավարտվեց ընտրատեղամասերում տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետների պատրաստման դասընթացը: Հանրապետության բոլոր մարզերում և Երևանում կազմակերպվել է ԱԻՆ աշխատակիցների ուսուցում` նպատակ ունենալով ձևավորել տեխնիկական սարքավորումները սպասարկող մասնագետների ռեզերվային խմբեր: Լոռու և Գեղարքունիքի մարզերում դասընթացներին ներկա էր նաև ՀՀ ԱԻ փոխնախարար Դավիթ Կարապետյանը: Խոսելով դասընթացների մասին՝ Դ. Կարապետյանը նշեց. - Այս դասընթացների արդյունքում Արտակարգ իրավիճակների նախարարության 600 աշխատակիցներ ուսուցանվել են` հանրապետության ողջ տարածքում ձևավորելով ռեզերվային խմբեր, որոնք արագ կարձագանքեն ու կապահովեն տեխնիկական սարքերի անխափան աշխատանքը, եթե որևէ ընտրատեղամասում ներգրավման անհրաժեշտություն լինի: Փոխնախարարը հորդորեց նաև ընտրատեղամասերում պահպանել քաղաքական չեզոքություն և քաղաքացիներին մատուցել որակյալ ծառայություն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից տրամադրված ձեռնարկներով և նմուշ-օրինակով կազմակերպված դասընթացի ավարտից հետո անցկացվում է ստուգարք՝ ուսուցանվողների գիտելիքներն ու հմտությունները գնահատելու համար:

Նմանատիպ նյութեր