2905 դիտում
23:17 06-03-2018
ՀՀ ԱԻՆ-ում ստացված նոր սարքավորումը հնարավորություն կտա կառավարել հրդեհի ռիսկը «Նաիրիտ»-ում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 6-ին, «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերությունում Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերը հանդիսավոր կերպով ՀՀ ԱԻ նախարարությանը հանձնեց 2 միավոր FLIR 50 մակնիշի ջերմացուցիչ սարք: Դրանցից մեկը կտրամադրվի ԱԻ նախարարության Երևանի փրկարարական վարչության «Նաիրիտ գործարան» հատուկ հրշեջ ջոկատին, մյուսը՝ բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման (ԲՊԱՀՎԿ) վարչության անձնակազմին:
Շվեյցարական կողմից ջերմացուցիչ սարքերի տրամադրման առաջարկը եղել էր 2017 թ. օգոստոսի 28-ին «Նաիրիտ» գործարանի տարածքում բռնկված հրդեհից հետո միջազգային փորձագիտական խմբի կատարված ուսումնասիրության ընթացքում: Դրանց առկայությունը հնարավորություն կտա պարբերաբար ստուգել գործարանի տարածքում առկա քիմիական նյութերի ջերմությունը ու ջերմային պրոցեսները և նախաձեռնել կանխարգելիչ գործողություններ հրդեհավտանգ իրավիճակներում:
Սարքի միջոցով հնարավոր է որոշել առարկաների արձակող ջերմությունը և ջերմաստիճանը, հայտնաբերել որոշակի ջերմային պրոցեսների առկայությունը և ջերմություն արձակող առարկաների առկայությունը: Ջերմացուցիչ սարքը որսում է լույսի ինֆրակարմիր ճառագայթը (ջերմությունը):
Ջերմացուցիչ սարքը հնարավորություն է ընձեռում մշտադիտարկման վայրից տեղեկությունն իրական ժամանակում համացանցի միջոցով փոխանցել ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որտեղ համապատասխան մասնագետները կկատարեն ինֆորմացիայի վերլուծություն և կտան եզրակացություն:
Շվեյցարիայի համագործակցության գործակալության ազգային ծրագրերի համակարգող Ս. Հովհաննիսյանն անցկացրեց ջերմացուցիչ սարքերի օգտագործման համառոտ դասընթաց «Նաիրիտ գործարան» հատուկ հրշեջ ջոկատի և ԲՊԱՀՎԿ վարչության աշխատակիցների համար:
Հանձնման հանդիսավոր արարողությունից հետո կայացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի և Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերի հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-շվեյցարական հետագա համագործակցության ընդլայնման հնարավորությունները: ԱԻ նախարարը հատկապես կարևորեց համայնքային մակարդակում աղետների ռիսկի նվազեցման բաղադրիչի ներառումը համայնքային բյուջեում՝ նշելով, որ միջազգային կառույցների փորձի ներդրումն ու աջակցությունն այս հարցում մեծապես կնպաստի տեղում բնակչության դիմակայունության մակարդակի բարձրացմանը:
Կողմերը պատրաստակամություն հայտնեցին խորացնել համագործակցությունը համայնքային մակարդակում աղետների ռիսկի նվազեցման խթանման ուղղությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
4725 դիտում
11:39 30-08-2017
Նաիրիտ գործարանում հրդեհի օջախները սպառված են, սակայն դեռևս բարձր ջերմություն է արձակվում. ԱԻՆ
1783 դիտում
15:58 23-03-2017
Ավարտվեց ընտրություններում տեխնիկական սարքավորումը սպասարկող ԱԻՆ 600 աշխատակիցների ուսուցումը
Այս բաժնից
556 դիտում
13:00 23-12-2024
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Ավան» մասնաճյուղը
973 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան