15848 դիտում
21:43 24-03-2017
Լոռու մարզում 44-ամյա վարորդը Opel-ով Ջրաշեն գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի
Քիչ առաջ վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 44-ամյա Գորիկ Տոնոյանը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ջրաշեն գյուղի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, իր վարած Opel Astra մակնիշի 22 ՕՍ 285 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-02 և 911 ծառայություն:
Վրաերթի ենթարկվածները միջին ծանրության ախտորոշմամբ տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոտիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սպիտակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը:
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը:
Դեպքի վայր են ժաանել նաև Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ վրաերթի ենթարկվածները ազգականներ են, իսկ նրանցից մեկի անուն ազգանունն է՝ Սարգիս Պետրոսյան:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: