211652_close_icon
views-count2182 դիտում article-date 12:18 01-12-2016

Ճապոնիայում թռչնագրիպի պատճառով 250 հազար հավ է ոչնչացվել

Ճապոնիայի Նիիգատա պրեֆեկտուրայի իշխանությունները հաստատել են H5 վիրուսի (թռչնագրիպ) առկայությունը տարածաշրջանի թռչնաֆաբրիկաներից մեկում։ Ria Novosti-ի փոխանցմամբ՝ մասնագետներն արդեն իսկ ոչնչացրել են 250,000 հավ։ Սա վերջին շաբաթվա ընթացքում վիրուսի հայտնաբերման 3-րդ դեպքն է։ Նշված ֆաբրիկայից 10 կմ շառավղով կարանտինային գոտի է սահմանվել. արգելված է ձվի, թռչնամսի դուրսբերումը։ Ճանապարհներին իրականացվում են ախտահանման աշխատանքներ։ Ավելի վաղ վիրուսը հայտնաբերվել էր նույն պրեֆեկտուրայի մեկ այլ թռչնաֆաբրիկաներից մեկում, որտեղ ոչնչացվել էր 310,000 հավ, ինչպես նաև Աոմորի պրեֆեկտուրայի թռչնաֆաբրիկաներից մեկում, որտեղ էլ ոչնչացվել էր 18.000 հավ։

Նմանատիպ նյութեր