7316 դիտում
11:43 27-03-2017
Արթուր Պետրոսյան. Բոլորս մտքերով հիվանդանոցում ենք` Գևորգի հետ
Մարտի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Աշխարհի 2018 թվականի նախըտրական փուլի Հայաստան – Ղազախստան [url=https://shamshyan.com/hy/article/2017/03/26/1062687/]խաղից [/url]հետո (2:0) տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հետխաղային մամուլի ասուլիսը:
[b]- Պարոն Պետրոսյան, նախևառաջ շնորհավորում ենք հաղթանակի կապակցությամբ: Ինչպե՞ս է Գևորգ Ղազարյանի վիճակը։
[/b]
-Գևորգը հիմա հիվանդանոցում է և [url=https://shamshyan.com/hy/article/2017/03/27/1062721/]բուժզննում [/url]է անցնում: Այդ պահը մեզ համար, հավանաբար, ամենացավալին էր այս խաղում: Հուսով եմ, որ ոչ մի լուրջ բան չկա, քանի որ Գևորգը թե որպես ֆուտբոլիստ, թե որպես մարդ մեզ պետք է: Մենք բոլորս մտքերով հիմա հիվանդանոցում ենք՝ իր կողքին:
[b]- Ինչպե՞ս կգնահատեք խաղը:
[/b]
-Առաջին խաղակեսը շատ լավ խաղացինք, պրեսինգ էինք անում, մրցակցին չէինք թողնում դուրս գալ իրենց կիսադաշտից:Մի փոքր հանգստություն չկար խաղի մեջ: Տղաները գնդակը հանգիստ չէին խաղարկում: Խաղացինք հարձակվողական ոճի ֆուտբոլ: Երկրորդ կեսի սկզբնամասում խաղի թելը կորցրինք, բայց կարմիր քարտը ճիշտ ժամանակին եղավ:
[b]- Հարձակման գծում սպասված սրությունը չկար։ Արդյո՞ք դա ձեզ չի մտահոգում:
[/b]
-Իմ կարծիքով շատ պահեր ստեղծեցինք, ուղղակի վերջին հարվածը չէր ստացվում: Մենք շատ բաց տեղեր ունենք, որի վրա պետք է աշխատենք, բոլորը միանգամից չենք կարող ուղղել: Վերջին խաղը մոտ հինգ ամիս առաջ էինք խաղացել, և մի շաբաթվա մեջ բոլոր բացերը չէինք կարող լրացնել:
[b]- Պարոն Պետրոսյան, մենք ընդգծված հարձակվող չունենք, բայց թիմը իրոք հարձակվողական ֆուտբոլ խաղաց: Մյուս մրցակիցների հետ նույնպե՞ս արդպես եք խաղալու, թե՞ սա ուղղակի հետնապահ թիմի դեմ խաղի մարտավարություն էր։
[/b]
-Այսօր տանը՝ Չեռնոգորիայի խաղից հետո, մենք սեփական հարկի տակ պարտավոր էինք հարձակվողական ֆուտբոլ խաղալ: Ընդգծված հարձակվող ունեինք՝ Արթուր Սարկիսովը, ում միշտ միանում էին Մարկոս Պիզզելին, Կամո Հովհաննիսյանը, Հենրիխ Մխիթարյանը, Տիգրան Բարսեղյանը: Այսօրվա խաղն առանց սխալների խաղ չէր, գոլային պահերը լավ չէինք իրացնում: Ամենակարևորն իմ համար այն փաստն էր, որ վերջին անգամ թիմը գնդակ բաց չէր թողել երեք-չորս տարի առաջ: «Չոր» հաշվով հաղթելն արդեն առաջընթաց է:
[b]- Խնդրում եմ մեկնաբանեք Արթուր Սարկիսովի և Հենրիխ Մխիթարյանի խաղը:
[/b]
-Ինչպես տեսաք, մենք խաղում էինք 4-1-4-1 մարտավարությամբ, և Մարկոսին ու Հենրիխին առջևում գործելու հնարավորություն էինք տվել։ Կարծում եմ՝ երկուսն էլ կատարեցին իրենց վրա դրված պարտականությունը: Սարկիսովն էլ մեծ ծավալի աշխատանք կատարեց, և վերջում արդեն ժամանակն էր, որպեսզի նա փոխարինվեր: Այնուամենայնիվ, ես գոհ եմ նրա խաղից:
[b]- Նշեցիք սխալների մասին: Ի՞նչ սխալների մասին էր խոսքը:
[/b]
-Պաշտպանությունում մի քանի դիրքային սխալ թույլ տվեցինք, հակառակորդի դարպասի դեմ կարող էինք ավելի սառնասիրտ գործել, գնդակը կարող էինք ավելի հանգիստ խաղարկել, իսկ մնացածը, իմ կարծիքով, լավ ստացվեց:
[b]- Պարոն Պետրոսյան, չե՞ք կարծում, որ թիմը խաղացվածության առումով բարելավելու տեղ ունի։ Դրա լավագույն միջոցն էլ ընկերական խաղերն են:
[/b]
-Մենք Ղազախստանի հավաքականը չենք: Իրենց թիմի գերակշիռ մասը հանդես է գալիս Ղազախստանի առաջնությունում ու իրենք խնդիր չունեն չորեքշաբթի՝ Կիպրոսի ու կիրակի՝ մեզ հետ խաղալու: Իսկ մեր ֆուտբոլիստների մի մասը ժամանել է երկուշաբթի, մի մասը՝ երեքշաբթի, անգամ ֆուտբոլիստ ունենք, ով ժամանել է չորեքշաբթի առավոտյան: Ես չէի ցանկանա` հոգնած ֆուտբոլիստները խաղ անցկացնեին։ Եթե գիտեք, Չեռնոգորիայի խաղից առաջ արդեն պլանավորել ենք ընկերական խաղ, քանի որ ներքին առաջնությունները բավական շուտ են ավարտվում:
[b]- Չե՞ք կարծում, որ Ղազախստանի հավաքականի պաշտպանի հեռացումը բեկումնային դարձավ այս խաղում։
[/b]
- Ես կարծում եմ` այո, դա բեկումնային դարձավ, քանի որ մինչ մրցակցի պաշտպանի դաշտից հեռացվելը, նրանք բավական մեծ ճնշում էին գործադրում մեր դարպասի ուղղությամբ:
[b]- Ի՞նչ ասացիք տղաներին ընդմիջմանը։
[/b]
-Ասացի, որ պետք է շարունակել այս տեմպով և պրեսինգ գործադրելով խաղալ, ինչպես խաղացինք առաջին խաղակեսում:
[b]- Ի՞նչ կտա մեր հավաքականին ընկերական խաղը և արդյո՞ք չկար ավելի հարմար մրցակից, քան Սենթ Կիտս և Նևիսի հավաքականն էր։
[/b]
-Շատ ենք փորձել գտնել ուրիշ մրցակից: Հյուսիսային Իռլանդիայի հավաքականն էր նախնական համաձայնություն տվել, բայց հետո հրաժարվեցին: Նոր Զելանդիայի հավաքականը Կոնֆեդերացիայի գավաթից առաջ ցանկություն էր հայտնել մեզ հետ խաղալու, բայց նորից հրաժարվեց: Եվս մեկ անգամ նշեմ, որ մեզ շատ էր պետք այդ ընկերական հանդիպումը, քանի որ առաջնությունների ավարտից հետո ֆուտբոլիստները պետք է մտնեն հունի մեջ:
[b]- Այսօր դաշտում տեսանք Արաս Օզբիլիսին։ Ինչպե՞ս խաղաց նա և ի՞նչ մարզավիճակում է:
[/b]
-Նա հարյուր տոկոսով պատրաստ չէր, և մենք հենց խաղից առաջ էլ ծրագրում էինք Արասին թարմ ուժերով խաղի մեջ մտցնենք երկրորդ խաղակեսում ու կարծում եմ, որ դա մեզ մոտ ստացվեց: Ասեմ, որ երեք փոխարինողներն էլ շատ լավ մտան խաղի մեջ:
[b]-Ի՞նչ ծրագրեր ունեիք Գևորգ Ղազարյանի համար, և արդյո՞ք Տիգրան Բարսեղյանը կարողացավ իրականացնել դրանք։
[/b]
-Գևորգ Ղազարյանի վնասվածքը խախտեց մեր ծրագրերը, քանի որ ամեն դեպքում դժվար է երկրորդ րոպեին վնասվածք ստանալ ու փոխարինվել: Այն, ինչ մտածել էինք, մի պահ կարծես փուլ եկավ: Բայց, այնուամենայնիվ, Տիգրանը շատ լավ մտավ խաղի մեջ՝ բացառությամբ վերջին մի քանի րոպեների, երբ զգացվում էր, որ նա հոգնել է: Նա դեռ երիտասարդ է, և փորձի կուտակելով կարող է ավելի լավ խաղ ցույց տալ:
Նմանատիպ նյութեր
3228 դիտում
16:00 27-09-2020
«Բոլորս մեկ ենք, բոլորս զինվոր ենք ու հաղթանակն էլ մերն է լինելու». Արթուր Ալեքսանյան
16395 դիտում
09:03 03-10-2020
«Բոլորս դեպի Արցախ, բոլորս հանուն Հայրենիքի, բոլորս հանուն մեր հարատևության»․ Արցախի նախագահի խոսնակի կոչը
2608 դիտում
15:12 16-04-2019
Մտքերով ու աղոթքներով Փարիզի հետ ենք. Հայկ Մարությանի նամակը՝ Անն Իդալգոյին
Այս բաժնից
1270 դիտում
22:37 24-10-2024
Բուդվայում այսօր ռինգ դուրս կգա 4 հայ բռնցքամարտիկ
1123 դիտում
12:32 24-10-2024
«Նոա»-ն կհյուրընկալվի «Ռապիդ»-ին, «Չելսի»-ն՝ «Պանատինաիկոս»-ին, օրվա մյուս հանդիպումները. ArmSport.am
1540 դիտում
22:36 23-10-2024
Մեր նպատակն է ներդնել այն ամենն, ինչ ունենք ու փորձել երեք միավոր վաստակել․ Ռուի Մոտան՝ «Ռապիդի» հետ խաղի մասին