2635 դիտում
15:29 28-03-2017
Եմենցի ապստամբները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի 2 քաղաքների ուղղությամբ
Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերը 4 հրթիռ են ոչնչացրել, որոնք արձակել են «Անսար Ալլահ» շարժման եմենցի ապստամբները, հաղորդում է SPA գործակալությունը՝ հղում անելով արաբական կոալիցիոն ուժերի հրամանատարությանը, որն այդ մասին հայտնել է Twitter-ի իր միկրբլոգում։
Հրթիռներն ուղղված են եղել դեպի երկրի հարավ-արևմտյան մասում գտնվող 2 քաղաքները։ Խոսքը գնում է Աբհա և Համիս Մուշիաթ քաղաքների մասին, որոնք գտնվում են Ասիրի վարչական շրջանում։
Հիշեցնենք, որ 2014 թվականից Եմենում զինված հակամարտություն է ընթանում։ Մի կողմում հուսնի ապստամբներն են, ովքեր հարում են երկրի նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհին, մյուսում՝ կառավարական զորքերը և աշխարհազորայինները, ովքեր աջակցում են գործող նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Խադիին։ Կառավարական զորքերն աջակցություն են ստանում ցամաքից և օդից արաբական կոալիցիոն ուժերից, որոնք գլխավորում է Սաուդյան Արաբիան։
Նմանատիպ նյութեր
1210 դիտում
12:48 28-03-2015
Եմենի շիա հուսի ապստամբները ծանր զինտեխնիկա են տեղակայում Սաուդյան Արաբիայի հետ սահմանին
4609 դիտում
16:49 31-01-2017
Եմենի հուսնի ապստամբները հարձակվել են Սաուդյան Արաբիայի ֆրեգատի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1200 դիտում
13:06 11-06-2015
Եմենի ապստամբները 30 հրթիռ են արձակել Սաուդյան Արաբիյաի ռազմաբազաների ուղղությամբ
Այս բաժնից
649 դիտում
12:10 17-10-2024
Վեց մարդ կորել է Ղրղզստանում ձնահյուսի պատճառով
577 դիտում
11:25 17-10-2024
Իսրայելը Գազայի հյուսիս բաց է թողել հումանիտար օգությամբ 50 բեռնատար
1000 դիտում
09:55 17-10-2024
31 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ Լիամ Փեյնը