2392 դիտում
15:55 28-03-2017
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի գլխավոր քարտուղարին
Մարտի 28-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանն ընդունեց Հայաստանում աշխատանքային այցով գտնվող «ՏՐԱՍԵԿԱ» Միջկառավարական հանձնաժողովի գլխավոր քարտուղար Միրչեա Չոպրագային:
Հանդիպմանը փոխնախարար Հարությունյանը կարևորեց Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում բազմակողմ տնտեսական համագործակցության հետագա խթանման անհրաժեշտությունը: Նա ներկայացրեց ՀՀ տրանսպորտի ոլորտում տեղի ունեցող ենթակառուցվածքային զարգացումները, մասնավորապես՝ Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու վերակառուցումը՝ կարևորելով դրա տարածաշրջանային նշանակությունը:
Միրչեա Չոպրագան մանրամասն տեղեկացրեց միջանցքի շրջանակներում իրականացվող բարեփոխումների ընթացքի, ինչպես նաև Եվրահանձնաժողովի հետ շարունակվող տեխնիկական աջակցությանն ու նախագծային օրակարգի հետագա զարգացմանն ուղղված բանակցություններին: Մ. Չոպրագան կարևորեց «ՏՐԱՍԵԿԱ մուլտիմոդալ փոխադրումների զարգացման մասին» համաձայնագրին մի շարք անդամ պետությունների միանալու մտադրությունը:
Զրուցակիցները անդրադարձան միջանցքի շրջանակներում քննարկվող մի շարք իրավական, ֆինանսական և կազմակերպչական խնդիրների՝ կապված «ՏՐԱՍԵԿԱ»-ում ՀՀ գալիք նախագահության հետ:
Ռոբերտ Հարությունյանը նաև ընդգծեց ՀՀ պատրաստակամությունը՝ շարունակելու գործնական ներգրավվածությունը «ՏՐԱՍԵԿԱ»-ի նախագծերում՝ շեշտը դնելով տնտեսական համագործակցության բաղադրիչի ընդլայնման վրա:
Նմանատիպ նյութեր
1508 դիտում
15:54 27-03-2017
Նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունել է «ՏՐԱՍԵԿԱ» Միջկառավարական հանձնաժողովի գլխավոր քարտուղարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1684 դիտում
11:35 12-08-2021
ՏԿԵ նախարարն ընդունել է «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի գլխավոր քարտուղարին
Այս բաժնից
349 դիտում
12:49 21-10-2024
Մետրոպոլիտենը 100%-ով անցել է միասնական տոմսային համակարգին
646 դիտում
11:27 21-10-2024
Սիսիանի տարածաշրջանում ձյուն է տեղում
1201 դիտում
11:03 21-10-2024
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Երևանի մի շարք հասցեներում՝ հոկտեմբերի 22-ին և 23-ին