4080 դիտում
10:04 30-03-2017
Սեյրան Սարոյանը հայտարարագրել է տներ և հողամասեր Հայաստանում և Ռուսաստանում. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. «ՀՀԿ ռեյտինգային թեկնածու, ԱԺ պատգամավոր Սեդրակ (Սեյրան) Սարոյանն անցած տարի եկամուտ է ստացել միայն Ազգային ժողովից։ Ամեն դեպքում դա է վկայում ԿԸՀ ներկայացրած նրա գույքի և եկամուտների հայտարարագիրը։ Որպես աշխատավարձ՝ նա ԱԺ-ից ստացել է 6.8 մլն դրամ։
Գեներալ-պատգամավորը խնայողություն է իրականացնում միայն դրամով, և փետրվարի վերջի դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 5.5 մլն դրամ։
Միաժամանակ Սարոյանը «Սարկոպ» հայ-ռուսական ՀՁ ՍՊԸ-ի 33% բաժնետերն է։
Հարուստ է Սարոյանի անշարժ գույքի ցանկը, այդ թվում՝ աշխարհագրորեն։ Պատգամավորի թեկնածուն Ուկրաինայի Օդեսայի մարզում ունի երկհարկ բնակելի տուն (454.41 քմ)՝ տնամերձով (0.1783 հա), ՌԴ Սոչի քաղաքում՝ բնակարան (106.95 քմ), ՌԴ Լենինգրադի մարզի Վսելովոժսկ քաղաքում՝ բնակելի տուն (108.3 քմ) և տնամերձ հողամաս (0.07 հա), ՀՀ Էջմիածին քաղաքում՝ հողամաս (0.08 հա), 2 բնակելի տներ (906.8քմ և 1022.3 քմ)՝ տնամերձ հողամասերով (0.185 հա և 0.5 հա), նաև հողին ամրակայված այլ գույք՝ 581.1 քմ, ևս 1 բնակարան Էջմիածնում (71.1 քմ), Արմավիրի մարզի Հայկաշեն գյուղում՝ տնամերձ հողամաս (0.14 հա) և գյուղնշանակության հողատարածք (0.7 հա), Երևանում 2 հողատարածք Ազատության պողոտայում (0.2244 հա և 0.1909 հա)։
Սարոյանը հայտարարագրել է միայն 1 ավտոմեքենա՝ 2006 թ. արտադրության «Համեր H2»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
14435 դիտում
10:35 13-07-2017
«Սևանի Իշխան» և «Սևան Ակվա» ընկերություններին անհատույց կտրամադրվեն ափամերձ հողամասեր. «168 ժամ»
3740 դիտում
19:41 13-08-2022
Սեյրան Սարոյանը Հայրենիքն ընդունում էր որպես անսակարկելի սրբություն. Սեյրան Օհանյան
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3229 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2248 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը