211652_close_icon
views-count14435 դիտում article-date 10:35 13-07-2017

«Սևանի Իշխան» և «Սևան Ակվա» ընկերություններին անհատույց կտրամադրվեն ափամերձ հողամասեր. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. ««Սևանի Իշխան» և «Սևան Ակվա» ընկերություններին ՀՀ կառավարությունը մտադիր է առանց մրցույթի՝ կառուցապատման իրավունքով հողամասեր տրամադրել: Հարցը կքննարկվի այսօրվա գործադիրի նիստում: Դեռևս 2014 թ. կառավարության հավանությանն արժանացած Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի շրջա­նակներում Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ նույն տարում ստեղծվել է «Սևանի իշխան» ՓԲ ընկերությունը, իսկ 1 տարի անց՝ «Սևան Ակվա»: «Սևանի իշխանն» իրակա­նացնում է մանրաձկան և ձկան վերամշակման գործարանների շինարարությունը և շա­հագործումը, իսկ «Սևան Ակվան» նախաձեռնում է իրականացնել Սևանա լճում տեղակայ­վող առաջին մոդելային տնտեսության հիմնման և շահագործման աշխատանքները: Ըստ որոշման նախագծի ծրագրի շրջանակներում «Սևան իշխանին» անհրաժեշտ է Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող «Սևան» ազգային պարկի տնտեսական գոտու տարածքում առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով տրամադրել 21.8 հեկտար հողամաս: «Սևան ակվային» առանց մրցույթի 3 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով տրամադրվել է 0.6445 հեկտար հողամաս Կարճաղբյուր համայնքի ափամերձ տարածքից, իսկ բուն ցանցավանդակները տեղակայվել են ափից մոտ 8 կմ հեռա­վորության վրա: Ափամերձ տարածքը գտնվում է 1905 նիշից ցածր, այն հիմնականում օգ­տագործվում է նավեր կայանելու նպատակով, որի համար կառուցվել է ալիքապաշտպան շերտ: Այժմ ընկերությանը Գեղարքունիքի Լճափ գյուղական համայնքի վարչական սահման­ներում, «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտու տարածքում՝ առանց մրցույթի, 25 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով կտրամադրվի 1.9466 հեկտար հողա­մաս»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր