211652_close_icon
views-count3490 դիտում article-date 10:12 30-03-2017

Հայաստանում բնակվող ռեալ ընտրողների թիվն առավելագույնը 1.8-2 միլիոն է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ոստիկանությունը երեկ հրապարակել է ԱԺ ընտրությունների վերջնական ցուցակները։ Ավելի վաղ ոստիկանությունը հրապարակել էր նաև ՀՀ ընտրողների ընդհանուր թիվը՝ 2 մլն 564 հազար 734 քաղաքացի։ Սակայն ակնհայտ փաստ է, որ ընտրողների այս թիվը որևէ առնչություն չունի Հայաստանում առկա բնակչության իրական թվի հետ։ Բավական է միայն նշել, որ 2011թ. անցկացված մարդահամարի տվյալներով՝ Հայաստանում առկա բնակչության թիվը կազմել Է 2 մլն 871 հազար 771 մարդ։ Իսկ եթե նկատի ունենանք հանգամանքը, որ Հայաստանից տարեկան միջինը հեռանում 140 հազար մարդ, առկա բնակչության թիվն այսօր շատ ավելի քիչ Է, ընտրացուցակներում ընդգրկվածների թվից բավական պակաս։ Պարզապես քանի որ արտագաղթածները չեն հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից, շարունակում են մնալ ընտրացուցակներում, ստացվում է՝ ընտրողները դե յուրե շատ են։ Ի դեպ, ընդունված է համարել, որ ընտրողները բնակչության թվի մոտ 60-65 տոկոսն են կազմում, և եթե այս տեսանկյունից մոտենանք խնդրին, ապա Հայաստանում բնակվող ռեալ ընտրողներն առավելագույնը 1.8-2 մլն հոգի կլինեն»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր