81127 դիտում
17:56 30-03-2017
Արտակարգ դեպք Գյումրիում. 33-ամյա մայրը իր 3 անչափահաս երեխաների հետ ամեն գիշեր լուսացնում են մահն աչքի առաջ ունենալով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ մարտի 29-ին՝ գիշերը, ժամը 01:00-ին, Գյումրիում ինքնափլուզում է տեղի ունեցել:
Ամբողջովին փլուզվել է Խանջյան փողոցի 9-րդ շարքի 24 առանձնատան միջնապատը, իսկ առաստաղի որոշ քարեր, էլեկտրալարերից կախված, մնացել են օդում:
33-ամյա Ալվարդը իր 3 անչափահաս՝ 1, 5 և 8 տարեկան երեխաների հետ շարունակելու է բնակվել տան՝ դեռ չփլուզված սենյակներից մեկում:
Նրանք բնակվելու այլ վայր չունեն: Ընտանիքի հայրը մոտ կես տարի առաջ մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի նպատակով, բայց գումար չի ուղարկում:
Փլուզվածը տան խոհանոցն ու սանհանգույցը միմյանցից տարանջատող պատն է եղել: Այժմ Ալավերդյանները չեն կարողանում տան այս հատվածը օգտագործել:
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2041 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)