211652_close_icon
views-count2293 դիտում article-date 18:50 30-03-2017

ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը լրատվական կայքի հարցին

ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը News.am լրատվական կայքի հարցին. [b]Հարց[/b]. Ինչպե՞ս կմեկնաբանեք Հայաստանում ԵՄ պատվիրակության հաղորդագրությունը, որում հղում է կատարվում ընտրական գործընթացում խախտումների վերաբերյալ ինչ-ինչ պնդումների: [b]Տիգրան Բալայան.[/b] Կարծում եմ, հատկապես այս օրերին ընտրական գործընթացի վերաբերյալ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից ինչ-ինչ պնդումների հղում կատարելիս պետք է հաշվի առնվեն շահագրգիռ բոլոր կողմերի, այդ թվում՝ համապատասխան իրավասու մարմինների տեսակետները։ Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ հանձնառու են անցկացնել միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող ընտրություններ և շարունակում են գործնական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։ Դա ակնհայտ է։

Նմանատիպ նյութեր