211652_close_icon
views-count1434 դիտում article-date 22:25 13-08-2014

ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը Tert.am լրատվական կայքի հարցին

Հարց. Ադրբեջանի նախագահի աշխատակազմի պաշտոնյան իբր թե մանրամասներ է հաղորդել Սոչիում եռակողմ հանդիպման մասին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա։ Պատասխան. Սոչիում կայացած նախագահների եռակողմ հանդիպման մասին ադրբեջանցի պաշտոնյայի մեկնաբանություններից տպավորություն է ստեղծվում, թե Ադրբեջանի նախագահը զրուցել է ինքն իր հետ, ասել է իր սրտի ուզածը և ինքն էլ իր հետ համաձայնել: Բարձր մակարդակի հանդիպումների բովանդակությունը նման աղավաղված ձևով ներկայացնելը խոսում է բանակցությունների նկատմամբ ադրբեջանական կողմի անլուրջ տրամադրվածության մասին:

Նմանատիպ նյութեր