211652_close_icon
views-count2296 դիտում article-date 18:59 01-04-2017

ԱՄՆ ներկայացուցիչ Նիքի Հեյլին մեկ ամսով ստանձնեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը

ԱՄՆ-ն այսօրվանից ստանձնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը, ի դեմս Նիքի Հեյլիի, որը զբաղեցնում է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնը, գրում է [url=https://www.gazeta.ru/politics/news/2017/04/01/n_9868901.shtml-ը:]gazeta.ru[/url]-ն: Մոտ երկու շաբաթ առաջ Նիքի Հեյլին հայտարարել էր, որ ՄԱԿ-ն «ավելի շատ գումար է ծախսում, քան հարկավոր է, և դա շատ ավելի մեծ բեռ է դնում Միացյալ Նահանգների վրա, քան այլ երկրների»: Ներկայում ԱՄՆ-ը ծածկում է ՄԱԿ-ի կանոնավոր բյուջեի 22 տոկոսը, ինչը կազմում է 5,4 մլրդ դոլար: ՄԱԿ-ի խաղաղապահ 92-հազարանոց զորախմբի ծախսերը վերջին 20 տարիներին աճել են, կազմելով տարեկան 8 մլրդ դոլար: Իսկ ԱՄՆ-ն ծածկում է այդ ծախսերի մոտ 28 %-ը, որն ավելի շատ է, քան Չինաստանի, Գերմանիայի և Ճապոնիայի ներդրումները միասին վերցրած: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում երկրի նախագահությունը տևում է մեկ ամիս: Մայիսին նախագահությունը կստանձնի Ուրուգվայը:

Նմանատիպ նյութեր