211652_close_icon

ԱՄՆ Սենատում քննարկվում է Վրաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ բանաձևի նախագիծը

views-count5543 դիտում article-date 20:29 01-04-2017
Վրաստանի Արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն ԱՄՆ-ի Սենատում Վրաստանի տարածքային ամբողջականությանն աջակցող բանաձևի նախագծի ներկայացումը պաշտոնական Թբիլիսիի արդյունավետ աշխատանքի արդյունք է որակել: Հայտնում է aliq.ge-ն: Արտգործնախարարը լրագրողների հետ զրույցում վստահություն է հայտնել, որ Սենատը կաջակցի բանաձևի նախագծին: «Սա մեր աշխատանքի արդյունքն է: Մենք սերտորեն համագործակցում ենք ԱՄՆ-ի մեր բարեկամների հետ: Նման աջակցող հաղորդագրություններ սենատորների և կոնգրեսականների կողմից հաճախ են լսվում»,- հայտարարել է Ջանելիձեն: ԱՄՆ-ի Եվրոպայի անվտանգության և համգործակցության Հելսինկիի հանձնաժողովի համաղեկավարներ հանդիսացող սենատորներ Ռոջեր Ուիքերի և Բեն Քարդինի նախաձեռնությամբ ԱՄՆ Սենատ է մտել Վրաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ բանաձևի նախագիծը: Բանաձևը դատապարտում է Ռուսաստանի կողմից ռազմական միջամտությունն ու Վրաստանի տարածքների զավթումը:

Նմանատիպ նյութեր