211652_close_icon
views-count78757 դիտում article-date 22:04 01-04-2017

Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել. ինչպես տղերքը հերոսաբար պաշտպանեցին հայրենիքը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մեկ տարի է անցել Ապրիլյան քառօրյա պատերազմից. առաջին հայացքից բավարար ժամանակ է հասկանալու և գնահատելու համար, թե ինչ տեղի ունեցավ: Սակայն մենք մինչև հիմա լիովին չենք կարողացել հասկանալ, օրինակ՝ մինչև հիմա մարդիկ վիճում են, թե ինչպես է պետք անվանել տեղի ունեցածը՝ Քառօրյա պատերա՞զմ, թե՞ պատերազմի քառօրյա հատված: Վստահ ենք, որ անցած տարվա ապրիլին տեղի ունեցածը դեռ շատ երկար ժամանակ լինելու է քաղաքագետների, ռազմական փորձագետների, պատմաբանների, արվեստագետների և այլ մասնագետների ուշադրության կենտրոնում: Դեռ բազմաթիվ գրքեր ու երգեր են գրվելու, ֆիլմեր են նկարվելու այն մասին, թե ինչպես նոր չափահաս դարձած հայ զինվորը, արհամարհելով մահը, պաշտպանեց իր հայրենիքը: Անցած տարի ապրիլի 2-ին, երբ սկսվեցին ռազմական գործողությունները, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը գտնվում էր Արցախի Հանրապետությունում: Հարյուր հազարավոր մարդիկ անցած տարի [color=#EF2929]shamshyan.com [/color]կայքի միջոցով հետևել են դեպքերի զարգացմանը, ստացել ստույգ և շտապ տեղեկատվություն: Այսօր՝ Քառօրյա պատերազմի առաջին տարելիցին, [color=#EF2929]shamshyan.com[/color]-ն իր ընթերցողներին է ներկայացնում լուսանկարների շարք, որոնց միջոցով կարելի է ամբողջացնել պատերազմի ընթացքն ու ավարտը: Փա՛ռք մեր հերոսներին: Լուսանկարները ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 589+
589+

Նմանատիպ նյութեր