4081 դիտում
18:29 02-04-2017
Սերբիայի նախագահական ընտրություններում առաջատար է գործող վարչապետ Վուչիչը
Այսօր Սերբիայում նախագահական ընտրություններ են։ Ավելի քան 6.7 մլն ընտրողներ են ներգրավված ընտրացուցակներում: Քվերակվում է նախագահի 11 թեկնածու: Նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով։ Այս մասին հայտնում է [url=http://inosmi.ru/politic/20170402/239021706.html]inosmi.ru[/url]-ն։
Ինչպես հայտնել է Սերբիայի Հանրապետական ընտրական հանձնաժողովը, ընդհանուր առմամբ կբացվի 8523 ընտրատեղամաս, այդ թվում Կոսովոյի և Մետոխիայի ինքնավար երկրամասում։
Կառավարող «Սերբիայի առաջադիմական կուսակցությունը» չի առաջադրել գրծող նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի թեկնածությունը, այլ ներկա վարչապետ, նախկին պաշտպանության նախարար 47-ամյա Ալեքսանդր Վուչիչին: Ipsos հետազոտական կենտրոնի անցկացրած վերջին հարցման արդյունքներով՝ առաջատար է Ալեքսանդր Վուչիչը, ում աջակցում է ընտրողների 54,3%-ը։ «Սերբիայի առաջադիմական կուսակցությունը» հանդես է գալիս Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին ինտեգրացման խորացման օգտին:
Երկրորդ տեղում անկախ թեկնածու, նախկին օմբուդսմեն Սաշա Յանկուվիչն է (12,8%): «Սերբիայի դեմոկրատական կուսակցության» թեկնածու նախկին արտգործնախարար Վուկ Երեմիչն է (6,9%):
«Սերբիայի առաջադիմական կուսակցությունը» Ռուսաստանի «Եդինայա ռոսիյա» կուսակցության հետ անցած տարի ստորագրել է համագործակցության հուշագիր:
Հիշեցնենք, որ Տոմիսլավ Նիկոլիչը չի միացել Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին: Եվ Ռուսաստանը հույս ունի, որ Վուչիչը կշարունակի այդ գիծը:
Նմանատիպ նյութեր
1361 դիտում
10:15 04-04-2022
Ալեքսանդր Վուչիչը հաղթել է Սերբիայի նախագահական ընտրություններում
6736 դիտում
23:56 02-04-2017
Վուչիչը հաղթել է Սերբիայի նախագահի ընտրություններում, նախնական տվյալներով հավաքելով 58,1%
998 դիտում
10:46 07-09-2015
Նախկին դերասանը Գվատեմալայի նախագահական ընտրություններում առաջատար է
Այս բաժնից
877 դիտում
18:13 20-01-2025
Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի դեմ հետաքննություն է սկսվել
4333 դիտում
15:31 20-01-2025
Ամիօ բանկը միացել է Arca Pay-ին
1279 դիտում
23:34 19-01-2025
Սուրբ Սոֆիայի տաճարի ստորգետնյա թունելները մաքրվելուց հետո կբացվեն այցելուների համար