9803 դիտում
21:10 02-04-2017
Քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է
2017թ-ի ապրիլի 2-ին համացանցում հրապարակվել է մասնավորապես «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի հաղորդագրությունն այն մասին, թե իբրև քրեակատարողական հիմնարկներում ընտրողներին ստիպում են ծրարի մեջ դնել բոլոր ինը քվեաթերթիկները և գցել քվեատուփի մեջ և ավելացրել, որ կտրոն տրամադրելու վերաբերյալ ազատազրկված անձանց պահանջին ուշադրություն չդարձնելով՝ ստիպում են ծրարն արագ գցել քվեատուփի մեջ և լքել տարածքը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը։
Նույն հաղորդագրության համաձայն` բոլոր քրեակատարողական հիմնարկներում նույն իրավիճակն է տիրում և դա մի նպատակ է հետապնդում. որ վերջում ծրարից հանեն ՀՀԿ քվեաթերթիկը, իսկ մյուսները` դեն նետեն:
Քրեակատարողական ծառայությունն ի գիտություն պարզաբանում է, որ ընտրական հանձնաժողովների կազմավորման, դրանց գործունեության կազմակերպման, ինչպես նաև տեղամասային կենտրոններում քվեարկությունը կազմակերպելու իրավասությունը վերապահված է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին, տարածքային ընտրական հանձնաժողովներին և տեղամասային ընտրական հանձնաժողովներին:
Նմանատիպ նյութեր
4825 դիտում
11:38 21-08-2018
Քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է էլեկտրոնային լրատվամիջոցում հրապարակված լուսանկարի վերաբերյալ
6104 դիտում
21:57 04-09-2018
Քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված տեղեկության վերաբերյալ