4549 դիտում
00:46 03-04-2017
Գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է ընտրական իրավախախտումների վերաբերյալ 1594 հրապարակում
02.04.2017թ. ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է քվեարկության ընթացքում ընտրական իրավախախտումների վերաբերյալ 1594 հրապարակում:
Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դրանց ճնշող մեծամասնությունը՝ 1340-ը իրենց բովանդակությամբ իսկ չեն պարունակել առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ. այդպիսիք վերաբերել են քվեարկության գործընթացի կազմակերպման տեխնիկական, քվեարկության սենյակների կահավորման, սարքավորումների գործարկման, տեղամասերում հերթերի առաջացման, քվեախցիկների տեղադրման, տեսանկարահանող սարքերի խափանման, կամ քվեարկության կազմակերպմանը վերաբերող տեխնիկական բնույթի այլ խնդիրներին, որոնց որոշ մասը նույն հրապարակումների տվյալներով լուծվել են տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից:
Ուսումնասիրված հրապարակումներից 254-ն են իրենց մեջ առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակել:
Նշված 254 հաղորդումներից 87-ը վերաբերել են այլ անձի փոխարեն կամ կրկին անգամ քվեարկելու դեպքերին, 74-ը՝ ընտրողի ազատ կամքի իրականամանը խոչընդոտելու, 45-ը՝ քվեարկության գաղտնիության խախտմանը, 38-ը՝ ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի, դիտորդի, հանձնաժողովի աշխատանքային գործուներության խոչնդոտման, 10-ը՝ ընտրակաշառք տալու դեպքերին:
Այդ 254 հաղորդումներում նշված հանգամանքները պարզելու նպատակով դրանք ուղարկվել են ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի տարածքային բաժիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութ նախապատրաստելու կամ ստուգողական գործողություններ կատարելու նպատակով:
Վարույթ իրականացնող մարմիններին հանձնարարվել է ձեռնարկել անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքերի իրական հանգամանքները պարզելու, սեղմ ժամկետում իրավական գնահատական տալու նպատակով:
Մեկ դեպքով՝ կրկնակի քվեարկության փորձի փաստով արդեն իսկ հարուցվել է քրեական գործ, կասկածյալը ձերբակալվել է:
Ստուգողական գործողությունների արդյունքում առանձին հրապարակումներ արդեն իսկ հերքվել են, որոնց վերաբերյալ տեղեկությունները անհատապես կհրապարակվեն:
Նմանատիպ նյութեր
1204 դիտում
17:40 15-05-2017
ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է 117 հաղորդում
Այս բաժնից
1336 դիտում
23:40 03-02-2025
Հայտարարում ենք համաուսանողական բոյկոտ․ «Չենք վճարելու» երիտասարդական նախաձեռնություն
1216 դիտում
22:59 03-02-2025
Փաստաբանները բողոքի ակցիա կանեն. Փաստաբանների պալատի հայտարարությունը
937 դիտում
22:16 03-02-2025
Պապիկյանը շնորհավորել է Բելգիայի նորընտիր ՊՆ նախարարին