10913 դիտում
22:46 08-09-2017
Անանուն վկայի ցուցմունքով անձը չի կալանավորվի, դատախազությունն ուսումնասիրել է ընդդեմ Հայաստանի վճիռներն ու որոշումներ ընդունել. Կ. Բիշարյան. Tert.am
ՀՀ գլխավոր դատախազության կողմից Հայաստանի դեմ ՄԻԵԴ որոշումների և արձանագրած կոնվենցիոնալ իրավունքների խախտումների ուսումնասիրությունների արդյունքների համաձայն ՝ 2016-ին ազատազրկման դատապարտված 951 անձից 349-ի կամ 37%-ի նկատմամբ խափանման միջոց կալանքը ընտրված չի եղել: 2016թ. 7856 մեղադրյալներից 1872-ի 23.8%-ի նկատմամբ է միայն կալանավորումն ընտրվել որպես խափանման միջոց:
Դատախազության կոլեգիայի նիստին ընդունված որոշումների, քննիչների և դատախազների համար որոշումների ու հանձնարարականների մասին Tert.am-ը զրուցեց ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանի հետ:
-[b]Պարոն Բիշարյան, փաստաբանները հաճախ են արձանագրում, որ կասկածյալի նկատմամբ առավել հաճախ խափանման միջոց է ընտրվում կալանավորումը: Համամիտ եք, որ այդպես է և ի՞նչ վիճակագրություն կա:[/b]
-Եթե գործող օրենսդրությամբ նախատեսված խափանման միջոցների համակարգն ենք նայում, ամենախիստ խափանման միջոցը կալանավորումն է, որպես կալանավորման այլընտրանք ունենք գրավ: Առավել հաճախ կիրառվելու հետ կապված ես որևէ գնահատական չեմ կարող տալ, տարբեր մակարադակի քննարկումներով բերվում են Դատական դեպարտամենտից վերցված վիճակագրական տվյալները, բայց այդ վիճակագրական տվյալները վերաբերում են նրան, թե քանի միջնորդություն է ներկայացվել կալանավորման վերաբերյալ և դրանցից քանիսն են բավարարվել: Հաճախ հետևություն է արվում, որ հիմնականում 90 տոկոսից ավելի միջնորդությունները դատարանները բավարարում են: Սրանից կարծում եմ, չի կարելի հետևություն անել, որ միտում կա կալանավորման միջնորդությունները բավարարելու, որովհետև նույն հաջողությամբ սա կարող է ցուցանիշ լինել այն բանի, որ միջնորդությունները եղել են հիմնավոր: Այլ բան է, որ համեմատականներ անցկացվի, թե միջնորդությունների բավարարման պարագայում որ մասն է բողոքարկվել ՄԻԵԴ-ում և որ մասով է որ ՄԻԵԴ-ն խախտում է ճանաչել: Այս պարագայում այս ցուցիչը կարող է օբյեկտիվ ցուցիչ լինել: Հիմք ընդունել,թե քանի միջնորդությունից քանիսն է բավարարվել, դա բավարար չէ եզրահանգում անելու համար:
Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2017/09/08/Bisharyan/2478070]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
4549 դիտում
00:46 03-04-2017
Գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է ընտրական իրավախախտումների վերաբերյալ 1594 հրապարակում
1204 դիտում
17:40 15-05-2017
ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է 117 հաղորդում
5724 դիտում
09:46 05-04-2017
Ո՞ւմ ցուցմունքով է կալանավորվել Սամվել Բաբայանը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1390 դիտում
23:40 03-02-2025
Հայտարարում ենք համաուսանողական բոյկոտ․ «Չենք վճարելու» երիտասարդական նախաձեռնություն