211652_close_icon
views-count14860 դիտում article-date 17:13 03-04-2017

Սանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյուն է տեղի ունեցել. կա 10 զոհ, տասնյակ վիրավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 3-ին, ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի մետրոյում 2 պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Интерфакс-ը: Պայթյունների հետևանքով կա 10 զոհ, տասնյակ վիրավորներ: Աղբյուրի տեղեկություններով՝ պայթյուցիկ սարքերի հզորությունը տրոտիլային համարժեքով մոտ 200-300 գրամ է եղել։ Նախնական տեղեկություններով՝ պայթյուններից մեկը տեղի է ունեցել «Сенная площадь» կայարանում՝ մետրոյի վագոնում: Մյուս պայթյունը տեղի է ունեցել «Технологический институт» կայարանում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որն, ի դեպ, աշխատանքային այցով գտնվում է Սանկտ Պետերբուրգում, տեղեկացվել է դեպքի մասին: «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ վիրավորների թվում կան երեխաներ: Այժմ փակ է մետրոյի 7 կայարան: Նշենք, որ Սանկտ Պերտերբուրգում այսօր անցկացվում է Համառուսական ազգային ճակատի (ОНФ) մեդիաֆորումը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր