211652_close_icon
views-count2477 դիտում article-date 18:06 12-04-2017

Սանկտ Պետերբուրգի մետրոյում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասավ 15-ի

Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը ավելացավ ևս մեկով՝ քաղաքային իշխանությունները այսօր՝ ապրիլի 12-ին, հայտնել են, որ հիվանդանոցում մահացել է վիրավորներից ևս մեկը: Ապրիլի 3-ի ահաբեկչական հարձակման արդյունքում, վերջին տվյալներով, 15 մարդ էր զոհվել, 100-ից ավելի մարդ տուժող է ճանաչվել, որոնցից 51-ը դեռ գտնվում են հիվանդանոցներում: [url=https://shamshyan.com/hy/article/2017/04/03/1063420/]Հիշեցնենք[/url], որ ապրիլի 3-ին ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի մետրոյում պայթյուն էր տեղի ունեցել: Պայթյունի հետևանքով կային զոհեր, տասնյակ վիրավորներ: Պայթյուցիկ սարքերի հզորությունը տրոտիլային համարժեքով մոտ 200-300 գրամ էր եղել։ Նախնական տեղեկություններով՝ պայթյուններից մեկը տեղի էր ունեցել «Сенная площадь» կայարանում՝ մետրոյի վագոնում: Մյուս պայթյունը տեղի է ունեցել «Технологический институт» կայարանում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որն, ի դեպ, աշխատանքային այցով գտնվում էր Սանկտ Պետերբուրգում, տեղեկացվել էր դեպքի մասին:

Նմանատիպ նյութեր