211652_close_icon

Չինովնիկ կարգավիճակից դուրս եք գալիս, դառնում եք ագրեսիվ գործակալություն. վարչապետը՝ Արման Սահակյանին

views-count6953 դիտում article-date 15:51 06-04-2017
Այսօր կառավարության նիստում ՀՀ Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ դրամային պարտավորությունների մասով իրավաբանական անձանց սնանկ ճանաչելու դիմում ներկայացնելուց ձեռնպահ մնալու մասին որոշման նախագիծը: Վարչապետ Կարեն Կարապետյանն, անդրադառնալով վարչության աշխատանքին, Արման Սահակյանին ասաց, որ ակնկալում է բարեփոխումների ծրագիր։ «Այդ պարագայում Ձեր կոմիտեն դառնում է կոմերցիոն առումով լավ գործակալություն, որը կառավարում է մեր գույքերը, իսկ այն գույքը, որ մեզ այսօր պետք չէ, վաճառում է, ու այդ գործակալությունը գործում է բոլոր բիզնեսի կանոններով: Չինովնիկ կարգավիճակից դուրս եք գալիս, դառնում եք ագրեսիվ գործակալություն»,- ասաց Կարեն Կարապետյանը։

Նմանատիպ նյութեր