211652_close_icon
views-count6878 դիտում article-date 10:34 20-04-2017

Վարչապետը Արման Սահակյանին չի ուզում տեսնել գործադիրում. նրան կգործուղեն խորհրդարան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարությանն առընթեր պետական գույքի վարչության պետ Արման Սահակյանը, ամենայն հավանականությամբ, այլևս չի լինի գործադիրում, և նրան կգործուղեն խորհրդարան: Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները՝ վարչապետ Կարեն Կարապետյանը որևէ կերպ չի ցանկանում Արման Սահակյանին գործադիրում տեսնել, քանի որ դժգոհ է նրա աշխատանքից, ավելին՝ այդ մասին նա մի քանի անգամ արտահայտվել է ՀՀԿ ներսում: Պատահական չէ, որ կառավարության նիստերի ժամանակ էլ Կարեն Կարապետյանը պարբերաբար դիտողություններ է անում Սահակյանին: Ու հիմա, որպեսզի նրան ընդհանրապես նեղացրած չլինեն, ՀՀԿ-ում ցանկանում են խորհրդարան գործուղել, առավել ևս, երբ ԱԺ ընտրությունների ժամանակ Արման Սահակյանը, որ առաջադրվել էր ռեյտինգային ընտրակարգով, կարողացավ բավականին մեծ թվով ձայներ ապահովել ՀՀԿ-ի համար»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր