Ավստրալացի լուսանկարիչը հազվագյուտ մանուշակագույն կայծակ է լուսանկարել
Ավստրալացի լուսանկարիչը հազվագյուտ մթնոլորտային երևույթ է ֆիքսել ֆոտոխցիկով: Այս մասին հայտնում է MK-ն:
Ջեֆ Մայլզը համացանցում հրապարակել է մանուշակագույն կայծակի լուսնակարները, որտեղ կայծակը անձրևաբեր ամպերի վերև է գտնվում:
Նման մթնոլորտային երևույթը հազվագյուտ է համարվում, սակայն լուսանկարչին հաջողվել է ֆիքսել այն 6 անգամ:
Նման կայծակները տարբերվում են սովորականներից ոչ միայն գույնով, այլ նաև ձևով:
Լուսանկարներն արվել են Ավստրալիայի արևմուտքում՝ Փիլբարա տարածաշրջանում: