Ավստրալիայում բացառիկ մանուշակագույն ադամանդ են գտել
Ավստրալական-բրիտանական Rio Tinto կոնցեռնի աշխատակիցները Արևմտյան Ավստրալիայի Արգայիլ նահանգում հայտնաբերել են բացառիկ մանուշակագույն ադամանդ:
Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, ըստ մասնագետների սպասման՝ աճուրդում նրա գինը կարող է գերազանցել 4 մլն դոլարը:
Ադամանդն ունի 2,83 կարատ քաշ, իսկ «կնքվել» է արդեն Argyle Violet անվամբ: Այն դառնալու է Argyle pink diamonds ընկերության ամենամյա առևտրի կենտրոնական զարդը: