4223 դիտում
09:19 07-04-2017
Հակառակորդն այս գիշեր 400-ից ավելի կրակոց է արձակել շփման գծում՝ կիրառելով նաև ականանետ. Արցախի ՊԲ
Ապրիլի 6-ին և լույս 7-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 400 կրակոց։ Այդ մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև 60 միլիմետրանոց ականանետ (4 արկ):
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև պատասխան գործողությունների:
[img]http://shamshyan.com/ups/images/0708549001491542366940440.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
4580 դիտում
11:17 21-04-2017
Հակառակորդը շփման գծում արձակել է 400-ից ավելի կրակոց, կիրառել է նաև 60 մմ-անոց ականանետ
5834 դիտում
10:20 25-12-2016
Այս գիշեր շփման գծում հակառակորդը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց
6147 դիտում
09:27 15-02-2017
Շփման գծում հակառակորդն այս գիշեր հրադադարի ռեժիմը խախտել է 45 անգամ՝ արձակելով 600-ից ավելի կրակոց. ԼՂՀ ՊՆ
Այս բաժնից
658 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
733 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
775 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին