3727 դիտում
10:53 07-04-2017
Ո՞վ է «Իգլայի» գործով երրորդ կալանավորվածը. մինչ օրս նրա հետ առերեսում չի կազմակերպվել. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Ո՞վ է հայտնի «Իգլայի» գործով ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և գործարար Սանասար Գաբրիելյանի հետ կալանավորված երրորդ անձնավորությունը, այսօր հետաքրքրում է բոլորին: Այդ անձի մասին տեղեկությունները կցկտուր են:
Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց պարզել, որ երրորդ կալանավորվածն ապահովված անձնավորություն է, բայց չգիտես ինչու հրաժարվել է փաստաբան ունենալուց: Ավելին, երբ նրան առաջարկվել է հանրային պաշտպան, նա հայտնել է, որ ի վիճակի է մասնավոր պաշտպան ունենալ, բայց չի ցանկանում:
Որոշ տեղեկությունների համաձայն, նա հենց այն անձնավորությունն է, ով ցուցմունք է տվել Բաբայանի և մյուս կալանավորվածի դեմ, սակայն մինչ օրս նրանց հետ առերեսում չի կազմակերպվել:
Նշենք, որ թե Բաբայանի, թե Սանասար Գաբրիելյանի փաստաբանները շարունակում են պնդել, որ կալանավորվելուց հետո իրենց պաշտպանյալների հետ որևէ քննչական գործողություն չի կատարվել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
8373 դիտում
10:45 01-06-2017
«Իգլայի» գործով կալանավորվածը պնդում է, որ գաղտնալսված խոսակցությունը կապ չունի «իգլայի» հետ․ «Ժողովուրդ»
3842 դիտում
10:23 20-04-2017
«Իգլայի» գործով քննիչները «Իգլայի» խողովակի վրա մատնահետքեր են փնտրում. «Ժողովուրդ»
10289 դիտում
10:05 31-03-2017
«Իգլայի» գործով կալանավորված Սանասար Գաբրիելյանը ՌԴ-ում բիզնեսներ ունի. «Իրավունք»
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1249 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»