211652_close_icon
views-count8302 դիտում article-date 15:37 08-04-2017

Ռուսական «Ծովակալ Գրիգորովիչ» ֆրեգատը միացել է Սիրիայի ռազմածովային ուժերի խմբին

ՌԴ Սևծովյան նավատորմի «Ծովակալ Գրիգորովիչ» ֆրեգատը պատրաստ է Միջերկրական ծովում ՌԾՕՈՒ խմբին միանալուն ու Սիրիայում մարտական խնդիրների կատարմանը։ Այդ մասին հայտարարել է նավատորմի 1-ին կարգի կապիտան Վյաչեսլավ Տրուխաչևը, փոխանցում է «Ռոսսիյսկայա գազետա»-ն։ Ֆրեգատը ապրիլի 3-5-ը մասնակցել է ռուս-թուրքական զորավարժութուններին, ինչից հետո ուղղություն վերցրել դեպի Սիրիայի ափեր։ Նշվում է, որ այն ներկա պահին հագեցած է մի քանի տասնյակ թևավոր հրթիռներով։ Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ ամերիկյան օդուժը հրթիռակոծել է Սիրիայի Հոմս նահանգում տեղակայված «Շեյրաթ» օդաբազան, որը պատկանում էր Սիրիայի կառավարական ուժերին։ Հարվածների հետևանքով բազան գրեթե ամբողջովին վնասվել է, զոհվել է նաև 4 սիրիացի զինծառայող։

Նմանատիպ նյութեր