45622 դիտում
20:07 08-04-2017
Ամեն ինչ իրականում առջևում է.Արթուր Գևորգյան
ՀԱՐԳԵԼԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ
Ներողություն եմ խնդրում, որ այս նախընտրական քարոզչության օրերին ձեր բակ չայցելեցի փուչիկներով, դրոշակներով և լրատվամիջոցների ուղեկցությամբ, որ չմիացրեցի բարձրախոսներ և մեքենաների շարաններով չստեղծեցի աղմուկ Ձեր բակերում:
Բայց շնորհակալ եմ Ձեզանից և իմ շտաբային աշխատակիցներից, որ համակարգված կազմակերպեցիք մեր բակային հանդիպումները:
Այն խնդիրները ,որոնց շուրջ մենք զրուցեցինք այս հանդիպումների ընթացքում պետք է ազնվորեն ասեմ, որ ընդհանուր վերցրած ինձ ծանոթ էին և սպասված: Եղան նաև բավականին հետաքրքիր առաջարկներ, որոնք անխոս ապագայում դուրս չեն մնալու իմ ուշադրությունից:
Առաջիկա օրերին ևս կլինեն բակային հանդիպումներ, իսկ այն թաղամասերը ,որտեղ ընտրատարածքի մեծության պատճառով չհասցրեցի լինել կայցելեմ ապագայում... Ամեն ինչ իրականում առջևում է:
Ես նախատեսում եմ ամեն թաղամասում ունենալ իմ ներկայացուցիչը, ով ինձ օպերատիվ կերպով կտեղեկացնի Ձեր թաղամասերում առկա խնդիրների մասին:
Այս պրակտիկան ես ունեմ Դավթաշեն թաղամասում, որն ի դեպ բավականին արդարացված է և արդյունավետ:
Իսկ ամեն ամսվա վերջին ուրբաթ օրերի իմ հանդիպումը բնակիչների հետ ապագայում կիրականացնեմ ամեն ամիս՝ փոխելով ընդունելության վայրը,մի ամիս Արաբկիրում, հաջորդող ամիսներին Դավթաշենում և Աջափնյակում:
Շնորհակալ եմ բոլորիցդ... Եվ իմ ընկերների հեռախոսներով նկարած մի քանի ֆոտո մեր հանդիպումներից...
Նմանատիպ նյութեր
2740 դիտում
20:24 20-09-2019
Արթուր Գևորգյան. Դեռ ամեն ինչ որոշված չէ