8986 դիտում
21:58 08-04-2017
Կոմունիստները հակակառավարական ցույց են անկացրել Մոսկվայում
Մոսկվայի «Հեղափոխության» հրապարակում այսօր Ռուսաստանի կումունիստական կուսակցությունը բողոքի ցույց է կազմակերպել՝ կառավարության հրաժարականի պահանջով: Հայտնում է [url=http://www.bbc.com/russian/features-39539970]BBC ռուսական[/url] ծառայությունը:
Ցույն անցկացվել է «Դիմոն, դուրս գնա» կարգախոսով: Նախապես ցույցին ներկա էին մոտ 1000 մարդ: Ռուս կոմունիստների առաջնորդ Գենադի Զյուգանովը համախմբման կոչ է արել և քննադատել կառավարությանը:
«Պարզվում է, որ ներդրումներից գոյացած հսկայական գումարների միայն 4 %-ն է նպատակային օգտագործվել, մնացածը յուրացվել է»,- ասել է Զյուգանովը:
Ի դեպ՝ Զյուգանովը հարթակից ոչինչ չի ասել անձամբ Դմիտրի Մեդվեդևի հասցեին, սակայն դատապարտել է ԱՄՆ-ի կողմից Սիրիայում իրականացված ավիահարվածները:
Մեկ ժամ անց հրապարակում մնացել էին ընդամենը 100 մարդ: BBC-ի լրագրողը փորձել է հետաքրքրվել, թե ովքեր են ցույցի մասնակիցները և ինչ ակնկալիք ունեն, սակայն ցուցարարներից ոչ ոք չի ցանկացել պատասխանել հարցերին: Ավելի ուշ ցույցի մասնակից մի երիտասարդ ասել է, որ իրեն 1000 ռուբլի են տվել մասնակցելու համար:
Ցույցն անցել է առանց միջադեպերի, ոստիկանությունը ուժ չի կիրառել, ձերբակալումներ չեն եղել:
Նմանատիպ նյութեր
2289 դիտում
14:16 17-08-2017
Մարզաառողջարանային ճամբարներում ամառային հանգիստն է անկացրել երևանաբնակ 1215 երեխա
1694 դիտում
10:16 07-06-2014
Կոմունիստները կողմ են Միկոյանի արձանի տեղադրմանը. Հրապարակ
1792 դիտում
20:22 28-07-2020
Գերմանիայում թուրք կոմունիստները տարբեր ժամկետներով ազատազրկման են դատապարտվել
Այս բաժնից
880 դիտում
16:29 31-01-2025
Վաշինգտոնում կործանված ուղղաթիռի ղեկին փորձառու կին օդաչու է եղել
853 դիտում
10:37 31-01-2025
Պոտոմակ գետից դուրս են բերվել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի «սև արկղերը». ABC
967 դիտում
23:57 30-01-2025
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար