211652_close_icon
views-count13154 դիտում article-date 23:15 08-04-2017

Լավրովը Թիլերսոնին հայտարարել է, որ Սիրիայի բանակը Իդլիբում քիմիական զենք չի կիրառել

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսով քննարկել է Սիրիայի ավիաբազայի վրա ԱՄՆ զինուժի կատարած հարձակումը: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ [url=https://www.facebook.com/MIDRussia/posts/1014525091980265:0]ֆեյսբուքյան[/url] էջից: Հեռախոսզրույցը նախաձեռնել էր ամերիկյան կողմը: Լավրովը նշել է, որ Սիրիայի բանակի կողմից ապրիլի 4-ին Իդլիբում քիմիական զենքի կիրառման մասին պնդումը չի համապատասխանում իրականությանը: Զրույցի ընթացքում կարևորվել է դեպքերի մանրակրկիտ ուսումնասիրությունը: Արտաքին գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են շարունակել իրավիճակի վերաբերյալ քնարկումները առաջիկա հանդիպման ժամանակ:

Նմանատիպ նյութեր