2490 դիտում
16:49 10-04-2017
Հարկադիր կատարման ծառայությունում աշխատանքային ամփոփիչ խորհրդակցություն է տեղի ունեցել
Այսօր՝ ապրիլի 10-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ:
Հերթական աշխատանքային խորհրդակցության ընթացքում Ծառայության ղեկավարին զեկուցվել է նախորդ խորհրդակցության ընթացքում տրված և արդեն կատարված հանձնարարականների մասին, ինչպես նաև ամփոփվել է 2017 թվականի մարտ ամսվա ընթացքում հարուցված, ավարտված և կարճված կատարողական վարույթների վերաբերյալ վիճակագրությունը, անդրադարձ է կատարվել բռնագանձումների ծավալին՝ համեմատականներ անցկացնելով ինչպես նախորդ տարվա նույն ժամանակահատվածի, այնպես էլ առաջին եռամսյակի ցուցանիշների հետ:
Աշխատանքային խորհրդակցության ընթացքում Ծառայության ղեկավարին է զեկուցվել նաև ս/թ մարտի 1-20-ը Ծառայության Երևան քաղաքի բաժիններում ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հրամանով անցկացված տեսչական ստուգումների արդյունքների մասին: Արմեն Հարությունյանը հանձնարարել է սեղմ ժամկետում վերացնել արձանագրված բոլոր բացթողումներն ու թերությունները և կատարված աշխատանքների արդյունքների մասին զեկուցել հաջորդ աշխատանքային խորհրդակցության ընթացքում:
Կառույցի ղեկավարին է ներկայացվել նաև Ծառայության թեժ գծին կատարված զանգերի քանակն ու դրանց բովանդակությունը: Մասնավորապես՝ զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում Ծառայության թեժ գծի միջոցով ստացված զանգերի շուրջ 90 տոկոսը վերաբերել է տեղեկատվության ստացմանը, իսկ մնացած զանգերով հնչել են կատարողական վարույթներին առնչվող տարաբնույթ հարցեր: Ներկայացվածի վերաբերյալ Արմեն Հարությունյանը Ծառայության բաժինների պետերին տեղեկացրել է, որ Ծառայության արդիական ծրագրերի մասին քաղաքացիներին հնարավորինս պարզ ու մատչելի լեզվով իրազեկելու նպատակով մշակվել է հատուկ տեղեկատվական բուկլետ, որը շուտով կտրամադրվի Ծառայության բոլոր ստորաբաժանումներին, ինչպես նաև հասանելի կլինի Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ այցելած քաղաքացիներին:
Ծառայության ղեկավարը նաև հավելել է, որ պատրաստվել է հատուկ տեղեկատվական բնույթի տեսանյութ, որը կրկին նպատակ ունի քաղաքացիներին իրազեկել Հարկադիր կատարման ծառայության արդիական ծրագրերի մասին, որոնց ներդրման արդյունքում հնարավորինս պարզեցվում է հարկադիր կատարող-քաղաքացի շփումը, այն դառնում է առավել թափանցիկ ու հասանելի:
Խորհրդակցության ընթացքում համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները նաև հստակ հանձնարարական են ստացել այլ պետական գերատեսչությունների հետ ակտիվ աշխատանքային քննարկումներ կազմակերպելու, իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած որոշ հարցեր կարգավորելու և ծագած յուրաքանչյուր խնդրի օպերատիվորեն արձագանքելու համար:
Խորհրդակցության ավարտին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը հորդորել է Ծառայության բաժինների պետերին խիստ հետևողական լինել տրված հանձնարարականների կատարման հարցում:
Նմանատիպ նյութեր
2578 դիտում
16:27 11-09-2017
Հարկադիր կատարման ծառայությունում տեղի է ունեցել ամենամսյա ամփոփիչ խորհրդակցություն. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
2225 դիտում
15:26 12-02-2018
Հարկադիր կատարման ծառայությունում տեղի է ունեցել ամենամսյա ամփոփիչ խորհրդակցություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3892 դիտում
14:45 19-03-2018
Հարկադիր կատարման ծառայությունում տեղի է ունեցել ամենամսյա ամփոփիչ խորհրդակցություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
703 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը
682 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին