211652_close_icon
views-count4964 դիտում article-date 09:34 11-04-2017

Ռուսաստանին կհեռացնեն Արցախի հակամարտության կարգավորումից. «168 ժամ»

«168 ժամ» թերթի առաջնորդողը գրում է. ««Դոնալդ Թրամփը Սիրիայում շարունակում է այն քաղաքականությունը, ինչը սկսել էր Օբաման, բայց արդեն դուրս բերելով այդ պատերազմը պաշտոնական մակարդակի»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասել է Ռազմավարական զարգացման մոդելավորման ռուսական կենտրոնի փոխնախագահ, արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանության հարցերով ռուս փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով Սիրիայում ԱՄՆ հրթիռակոծությանը։ Նրա խոսքով՝ Սիրիայի պարագայում Վաշինգտոնը փորձում է Ռուսաստանին պարտադրել ՌԴ-ի համար անընդունելի պայմաններ, որպեսզի փորձի թելադրել սեփական պահանջները։ «Սիրիական ավիաբազայի թիրախավորումը դեռ միայն թեստ էր, ուժի ցուցադրություն, որի նպատակն էր՝ ստուգել, թե ինչպես կարձագանքի Մոսկվան»,- ասել է Տրոֆիմչուկը։ Նրա համոզմամբ՝ ԱՄՆ-ը ընդլայնելու է իր ազդեցությունն այս տարածաշրջանում ամենատարբեր միջոցներով։ «Ամերիկան կներկայացնի ԼՂ հարցում սեփական մոտեցումը, որը կրկին ավելի կտրուկ կլինի, քան նախկինում։ Ռուսաստանին կփորձեն հեռացնել հակամարտության կարգավորումից, առավել ևս, այն դեպքում, եթե Վաշինգտոնին հաջողվի առաջ մղել սեփական գիծը սիրիական խնդրում։ Սիրիան շատ բան ցույց կտա։ Սրանից հետո կամ բոլոր ուղղություններով ռուսական ատկատ կսկսվի, կամ հակառակը՝ Ռուսաստանը կամրապնդվի»,- նման տեսակետ է հայտնել Տրոֆիմչուկը»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր