211652_close_icon

Մեկնարկել է Վեդու ջրամբարի կառուցումը

views-count4675 դիտում article-date 12:45 11-04-2017
«Արարատյան դաշտի շուրջ 7500 հեկտար հողատարածք շուտով կապահովվի հուսալի ոռոգմամբ․ մեկնարկել է Վեդու ջրամբարի կառուցումը։ 29 մլն մ³ ընդհանուր տարողությամբ այս ջրամբարը նորանկախ Հայաստանի պատմության մեջ զրոյական մակարդակից կառուցվող առաջին ջրամբարն է։ Այս նախագիծն էական նշանակություն կունենա նաև Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման հարցում: 90 մլն եվրո արժողությամբ ծրագիրն իրականացվում է Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ»,-այս մասին ֆեյբուքյան իր էջում գրառել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

Նմանատիպ նյութեր