Աֆղանստանում պայթյունը 4 երեխայի կյանք է խլել, ևս 7-ը վիրավոր է
Աֆղանստանի հյուսիսային Քունդուզ նահանգում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով առնվազն 4 երեխա է զոհվել, ևս 7-ը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Այս մասին Twitter-ում գրել է Pajhwok գործակալությունը:
ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս պահին միջադեպից մանրամասներ հայտնի չեն: