211652_close_icon
views-count4663 դիտում article-date 09:47 12-04-2017

Արարատ Զուրաբյանը պատգամավորի մանդատ չի ստանալու. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը չի լինելու նոր խորհրդարանում, թեև զբաղեցնում էր «Ծառուկյան» դաշինքի ցուցակի անցողիկ 6-րդ համարը: Արարատ Զուրաբյանը դուրս է մնացել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ցուցակից։ Որպես հիմնավորում բերվում է այն փաստը, որ նա շատ քիչ ձայն է հավաքել՝ 1870 քվե: Նա առաջադվել էր Երևանի Կենտրոն, Էրեբունի, Նորք-Մարաշ համայնքներն ընդգրկող ընտրատարածքում: Մեր տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանն այս օրերին միանձնյա է որոշում՝ ով է դաշինքի ցուցակից վերցնելու ԱԺ պատգամավորի մանդատը, ով՝ ոչ»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր