211652_close_icon
views-count2776 դիտում article-date 09:44 14-04-2017

Թուրքական ապրանքների ներկրումը Հայաստան կրկնապատկվել է. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Թուրքական ապրանքները ամրապնդում են իրենց դիրքերը Հայաստանի շուկայում: Ըստ պաշտոնական տվյալների՝ այս տարվա 2 ամիսներին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թուրքական ապրանքների ներկրումը Հայաստան կրկնապատկվել է: Եթե անցած տարվա հունվար-փետրվար ամիսների ընթացքում Թուրքիայից Հայաստան էր ներկրվել մոտ 12 միլիոն դոլարի ապրանք, ապա այս տարի արդեն՝ ավելի քան 24 միլիոն դոլարի ապրանք: Հայաստան ներմուծվող ապրանքների 5.1 տոկոսը եղել են թուրքական ապրանքները: Եվ դա այն դեպքում, երբ անցած տարվա հունվար-փետրվարին այդ ցուցանիշը 3 տոկոս էր: Ուշագրավ է, որ Թուրքիայից ներմուծման ծավալների աճը ունի կայուն միտում: 2016 թվականի ընթացքում Թուրքիայից Հայաստան ներկրվել է 167 միլիոն դոլարի ապրանք, իսկ 2015 թվականին ավելի քիչ էր` 137 միլիոն դոլար: Չի բացառվում, որ թուրքական ապրանքների ներմուծման ցուցանիշի այսպիսի կտրուկ աճը մի որոշ չափով կարող է լինել այդ ապրանքների մաքսային արժեքի արհեստական բարձրացման հետևանք»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր